WR Chess Masters մրցաշարում Արոնյանն առաջատարն է
Աշխարհում
10:40 22/02/2023
Աշխարհ

WR Chess Masters մրցաշարում Արոնյանն առաջատարն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը WR Chess Masters մրցաշարի 5-րդ խաղափուլում  հաղթանակ է տարել Անիշ Գիրիի նկատմամբ: Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր: 3-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են Ուեսլի Սոն և Դոմարաջու Գուկեշը:

Առջևում Լ.Արոնյանը դեռ ունի 4 խաղ:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

 

 

Placeholder
WR Chess Masters մրցաշարում Արոնյանն առաջատարն է