Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստրանջիայի մրցաշար. 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել
Բուլղարիայում ընթացող Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին՝ դուրս են եկել 1/4 եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16- րդ եզրափակիչ։
Այսօր Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, ռինգ դուրս կգան նաև Արթուր Ղազարյանը, Վախթանգ Հարությունյանը և Դավիթ Չալոյանը։