Վերաարտահանումը ՀՀ արտաքին առևտրի կառավարման նոր մարտահրավերն է. Աստղիկ Խաչատրյան
Տնտեսություն
18:41 23/02/2023
Հայաստան

Վերաարտահանումը ՀՀ արտաքին առևտրի կառավարման նոր մարտահրավերն է. Աստղիկ Խաչատրյան

«Լինելով Հայաստանի գործընկեր երկիրը, Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող տարաբնույթ զարգացումները մեծ ազդեցություն են ունեցել մեր արտահանման և ներմուծման վրա»,- Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի  աջակցությամբ իրականացված «Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած պատերազմի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա» թեմայով ուսումնասիրությունների արտաքին բլոկը ներկայացնելիս ասաց փորձագետների խմբի անդամ, Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ներկայացուցիչ Աստղիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին ամիսների համեմատ առևտրաշրջանառության երկնիշ աճը մարտին դանդաղել էր արտահանման և ներմուծման մասով, բայց հետագա ամիսներին վերականգնվել է և հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 77.7% արտահանման և 63.5 % ներմուծման աճ:

Աստղիկ Խաչատրյանը հայտնեց, որ արտահանման 45 %-ը բաժին է ընկել ՌԴ-ին, որը մեծացրել է արտահանման շուկայի կենտորանցումը:

«Այլ ապրանքատեսակների կշիռն արտահանվողների մեջ մեծացել է պայմանավորված մի շարք այլ ապրանքների արտահանման ծավալների աճով»,-հայտնեց տնտեսագերը:

Նրա խոսքով՝ դեպի ՌԴ արտահանումների մեջ ավտոմատ հաշվիչ մեքենաների, ավտոմեքենաների և նրանց պահեստամասերի մեծ աճ է արձանագրվոլ և այլ ապրանքատեսակների աճը պայմանավորված է դրանով:
 

Placeholder
Վերաարտահանումը ՀՀ արտաքին առևտրի կառավարման նոր մարտահրավերն է. Աստղիկ Խաչատրյան