Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները կատարվում են անվճար
2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները բոլորի համար կատարվում են անվճար։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ, որի արդյունքում իրականացվում է վերել աորտայի և աղեղի պրոթեզավորում:
Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ: