Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ
Քաղաքական
18:06 23/02/2023
ԼՂՀ

Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր:

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։ 

Placeholder
Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ