Իրանում սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Տարածաշրջան
17:55 23/02/2023
Տարածաշրջան

Իրանում սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել

Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում՝ Քերման նահանգում։ «Իզվեստիան», հղում անելով  իրանական IRNA գործակալությանը, գրում է, որ գերատեսչության ղեկավարը հոսպիտալացվել է։

«Ուղղաթիռը, որի մեջ գտնվել է նաև սպորտի նախարարը, վթարի է ենթարկվել Բաֆթ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս»,- հայտնում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախարարը ողջ է։ Նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց՝ մնացած ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ միասին։
 

Placeholder
Իրանում սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել