Հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի
Սպորտ
11:17 23/02/2023
Հայաստան

Հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում այսօր կսկսվի ազատ ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցաշար: 48 երկրների 184 պատվիրակների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լավագույններին կշնորհվի աշխարհի  օլիմպիական վարկանիշային առաջնությանը մասնակցելու իրավունք:

 

Placeholder
Հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի