Գուտերեշ. Ուկրաինայում խաղաղության հեռանկարները մնում են մռայլ
Քաղաքական
09:35 23/02/2023
Աշխարհ

Գուտերեշ. Ուկրաինայում խաղաղության հեռանկարները մնում են մռայլ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում խաղաղության հեռանկարը մռայլ է անվանել:

«Պատերազմը լուծում չէ. Ուկրաինայի ժողովուրդը մեծ տառապանք է ապրում. ուկրաինացիներին, ռուսներին և այլ երկրների բնակիչներին խաղաղություն է պետք։ Թեև այսօր խաղաղության հեռանկարները մռայլ են, մենք գիտենք, որ լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի բացման ժամանակ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում «ներխուժում» է անվանել Ռուսաստանի Դաշնության գործողություններն Ուկրաինայում։ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ողբերգական իրադարձություն է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այս ներխուժումը վիրավորական բիծ է մեր հավաքական խղճի վրա, դա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է»,- հավելել է նա։

 

Placeholder
Գուտերեշ. Ուկրաինայում խաղաղության հեռանկարները մնում են մռայլ