Ղազախստանը բենզինի և դիզվառելիքի հետ միասին կարգելի երկրից նաև ածխի արտահանումը
Տնտեսություն
11:20 24/02/2023
Աշխարհ

Ղազախստանը բենզինի և դիզվառելիքի հետ միասին կարգելի երկրից նաև ածխի արտահանումը

Ղազախստանը վեց ամսով կարգելի ածխի արտահանումը երկրից ավտոմոբիլային ճանապարհով:« Sputnik-Մերփավոր արտասահման»-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Հանրապետությունն արգելել է նաև ցանկացած տրանսպորտային միջոցներով երկրից բենզինի և դիզվառելիքի արտահանումը։

Դեկտեմբեր-հունվարին Ղազախստանը ստիպված եղավ դադարեցնել գազի արտահանումը Չինաստան՝ ներքին շուկայում գազի սուր պակասի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի Ազգային բանկը բազային տոկոսադրույքը պահել է տարեկան 16,5% մակարդակում։ Այս մասին ասվում է կարգավորողի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կայքում։
 

Placeholder
Ղազախստանը բենզինի և դիզվառելիքի հետ միասին կարգելի երկրից նաև ածխի արտահանումը