Կիևը չի ապացուցել Թեհրանի կողմից Մոսկվային զենք մատակարարելու փաստը. Իրանի ԱԳՆ
Քաղաքական
17:01 24/02/2023
Տարածաշրջան

Կիևը չի ապացուցել Թեհրանի կողմից Մոսկվային զենք մատակարարելու փաստը. Իրանի ԱԳՆ

Ուկրաինան, ինչպես նաև այն երկրները, որոնք պնդում են, որ Իրանը իբր աջակցում է Մոսկվային զենքի մատակարարման հարցում, դեռ դրա համոզիչ ապացույցները չեն ներկայացրել: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Իրանին մեղադրողները և նրանք, ովքեր պնդում են, թե Իրանը զենքով աջակցում է հակամարտող կողմերից մեկին, աջակցում է Ռուսաստանին ընդդեմ Ուկրաինայի, մինչ այժմ չեն ներկայացրել որևէ համոզիչ ապացույց և հեղինակավոր փաստաթուղթ այս կապակցությամբ։ Դրանք չեն տրամադրվել նույնիսկ Օմանում (2022 թվականի նոյեմբերին ) կայացած Իրանի և Ուկրաինայի տեխնիկական մասնագետների հանձնաժողովի համատեղ նիստի մասին»,-ասել է Քանաանին։

Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Ի պատասխան Իրանը նաև ընդլայնեց իր պատժամիջոցները Եվրամիության դեմ։

Placeholder