Այս պահին թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստանը. Գեղամյան
Քաղաքական
10:09 25/02/2023
Հայաստան

Այս պահին թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստանը. Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը լուսանկար է հրապարկել ու գրել.

«Նկարում վերջերս Կիպրոսի օկուպացված հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և տեղական թուրքական բնակչության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ ելույթից մի դրվագ է: Ֆոնին գրված է «3 պետություն, մեկ ազգ»:

Թուրքիան անօրինական կերպով 1974թ. գրավել և մինչ այսօր օկուպացված է պահում հունական Կիպրոսի հյուսիսային հատվածը` կղզու շուրջ 40 %-ը:

Ոչ մի երկիր այդ փաստը չի ճանաչում: Բայց այդ հանգամանքը չի խանգարում Թուրքիային շարունակել գրաված տարածքում կառուցել նոր թուրքական պետություն` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (իրականում` փաստացի Թուրքիայի նահանգներից մեկը): Այսօր Հյուսիսային Կիպրոսի և Ադրբեջանի հետ միասին Թուրքիան առաջ է մղում «Երեք պետություն, մի ազգ» հայեցակարգը, փաստացի մեծացնելով իր տարածքը ի հաշիվ այլ ու հաճախ ճանաչված պետությունների:

Այս պահին այս հայեցակարգի նպատակին` թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստան պետությունը, որն էլ ոչնչացնելու են ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը»։ 


 

Placeholder
Այս պահին թուրքական պետությունների միավորմանը խանգարող մեկ լիարժեք գործոն կա` անկախ Հայաստանը. Գեղամյան