Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով
Սպորտ
10:46 25/02/2023

Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով

Բուլղարիայում ընթացող  Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, 1/4 եզրափակիչում հաղթանակ է են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան  Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։ Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։

Placeholder
Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով