Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
Աշխարհում
12:45 25/02/2023
Աշխարհ

Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է

Սիրիայում երկրաշարժից հետո տներից մեկի փլատակներում ծնված աղջկան որդեգրել են հարազատները։  Այս մասին հայտնում է МИР 24-ը։

Երեխային անվանել են Աֆրաա՝ ի պատիվ իր մահացած մոր։ Կինը հենց տան փլատակներում ծննդաբերել է, ապա մահացել։ Մահացել է նաև ողջ ընտանիքը՝ հայրն ու չորս երեխաները։

Աֆրաան ավելի քան 10 ժամ է անցկացրել փլատակներոմ։ Գտել է հորեղբորը, ով մասնակցել է որոնողական աշխատանքներին և լսել երեխայի լաց։

«Այժմ  նա իմ երեխաներից մեկն է, և ես ամեն ինչ կանեմ նրան մեծացնելու համար։ Նա կլինի իմ հիշողությունը իր մոր և հոր մասին: Աֆրայի ծնունդից երեք օր անց ծնվեց աղջիկս։ Նրանք հագնում են նույն հագուստը և ուտում նույն սնունդը, ես տարբերություն չեմ դնի նրա և իմ երեխաների միջև»,- ասել է Աֆրաայի հորեղբայրը:

Շատերը ցանկացել են որդեգրել փրկված աղջկան, ոմանք նույնիսկ ստել են, թե նրա հարազատն են։

Նրան որդեգրած հարազատները ստիպված են եղել ԴՆԹ թեստ հանձնել: Հիմա ամբողջ ընտանիքը վրանում է ապրում, նրանց տունն էլ է քանդվել երկրաշարժից։

Placeholder
Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է