Կոբնան. Սպերցյանը բարձր մակարդակի խաղացող է, նա պատմություն կգրեր եվրագավաթներում
Աշխարհում
19:30 25/02/2023
Աշխարհ

Կոբնան. Սպերցյանը բարձր մակարդակի խաղացող է, նա պատմություն կգրեր եվրագավաթներում

«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Կոբնանը Sport24-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել թիմակից, հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին։

«Սպերցյանը շատ լավ խաղացող է, բարձր մակարդակի։ Նա հիանալի տեխնիկա ունի։ Համոզված եմ, որ եթե հնարավոր լիներ խաղալ եվրոպական մրցաշարերում, Էդուարդն իրեն լավ կդրսևորեր։ Հավատացեք ինձ, նա պատմություն կգրեր: Ես իսկապես այդպես եմ կարծում»,- ասել է նիգերիացի ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը 22 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder