Մեսսին վստահ չէ՝ արդյոք ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի
Աշխարհում
19:09 25/02/2023
Աշխարհ

Մեսսին վստահ չէ՝ արդյոք ՊՍԺ-ի հետ պայմանագիր կկնքի

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին չի որոշել, թե արդյոք նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Նրա պայմանագիրն ավարտվում է գալիք ամառ։

Ըստ Onze Mondial-ի, Մեսսին չի շտապի այս հարցում և կսպասի մինչև Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը կայանա։ Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացու համար Չեմպիոնների լիգայում փարիզցիների ելույթը կարևոր է, և պարտության կարող է ազդել պայմանագրի վերաբերյալ նրա հետագա որոշման վրա:

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բացի այդ, Մեսսիի համար կարևոր ասպեկտ է ֆինանսական հարցը։ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ գումար կորցնել ու համաձայնվել աշխատավարձերի հետագա կրճատմանը։ Այժմ այն կազմում է տարեկան գրեթե 38 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում է  2021 թվականի ամառվանից։

Placeholder