Ericsson-ն աշխատանքից կազատի 8500 աշխատակցի ամբողջ աշխարհում
Տնտեսություն
12:00 25/02/2023
Աշխարհ

Ericsson-ն աշխատանքից կազատի 8500 աշխատակցի ամբողջ աշխարհում

Շվեդական Ericsson հեռահաղորդակցական կոնցեռնը մտադիր է աշխատանքից ազատել 8,5 հազար աշխատակիցների ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընկերության ղեկավար Բյորիե Էքհոլմի ծառայողական գրությունը, որն ուղարկվել է անձնակազմին:

Փաստաթղթի համաձայն ՝ աշխատակազմի կրճատման եղանակները կտարբերվեն՝ կախված կոնկրետ երկրի պրակտիկայից։

Երկուշաբթի օրը կոնցեռն արդեն իսկ հայտարարել է 1,4 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու մասին։

Ավելի վաղ Էքհոլմը հայտարարել էր, որ մինչև 2023 թվականի վերջը կկրճատի ծախսերը 9 միլիարդ կրոնով (880 միլիոն դոլար), քանի որ որոշ շուկաներում, ներառյալ Հյուսիսային Ամերիկայում, պահանջարկը դանդաղում է:

Ericsson շվեդական բաժանմունքում ծախսերի խնայողությունը տարածվում է բոլոր ստորաբաժանումների վրա՝ ինժեներայինից մինչև վարչական անձնակազմ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է հրաժարվել զգալի թվով ներգրավված փորձագետների ծառայություններից։
 

Placeholder
Ericsson-ն աշխատանքից կազատի 8500 աշխատակցի ամբողջ աշխարհում