Լևոն Արոնյանը  հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում
Սպորտ
14:51 26/02/2023

Լևոն Արոնյանը հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը  հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում:

Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվել է փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթել է բոլոր խաղերում և դարձել մրցաշարի հաղթող:

 Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթել է Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին:

Լևոն Արոնյանը  նաև բարելավել է իր վարկանիշը 9.4 կետով և այժմ 2745 է:

Placeholder