Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթել է «WR Chess Masters» մրցաշարում:
Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվել է փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթել է բոլոր խաղերում և դարձել մրցաշարի հաղթող:
Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթել է Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին:
Լևոն Արոնյանը նաև բարելավել է իր վարկանիշը 9.4 կետով և այժմ 2745 է:

Placeholder