Հունաստանում անհանգստանում են թուրք միգրանտների հնարավոր հոսքից
Քաղաքական
18:11 27/02/2023
Տարածաշրջան

Հունաստանում անհանգստանում են թուրք միգրանտների հնարավոր հոսքից

Թուրքիայում շարունակվող երկրաշարժների համատեքստում Հունաստանը ձեռնարկում է անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ կապված ներգաղթյալների հնարավոր հոսքի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մասնավորապես միջոցներ են ձեռնարկվում հնարավոր նոր երկրաշարժի դեպքում՝ Թուրքիայից դեպի Հունաստան միգրանտների հոսքը կանխելու համար:

Այդ նպատակով Թուրքիայի հետ սահմանին տեղակայվել են Հունաստանի պարեկային հավելյալ ուժեր: Այս թեմայով խոսել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարացին՝ կոչ  անելով  ավելի մեծ օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային՝ հնարավոր միգրացիան կանխելու համար:

Նա նաև տեղեկացրել է, որ թուրք-հունական սահմանի փշալարերը ավելի են երկարացվելու: 

Placeholder
Հունաստանում անհանգստանում են թուրք միգրանտների հնարավոր հոսքից