Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում գերեվարված հայ զինծառայողների դատավարությունը բեմականացված էր. Եղիշե Կիրակոսյան
Հայաստանը Եվրոպական դատարանում չորս գանգատ ունի ընդդեմ Ադրբեջանի։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Առաջինը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող դեպքերին՝ դեկտեմբեր-հունվար, 2-րդ գանգատը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին, 3-րդ գանգատը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական Զինված ուժերի ներկայությանն ու դրա հետևանքով մարդու իրավունքների մի շարք խախտումներին, որի մեջ ներառված է նաև զինծառայողների գնդակահարության դեպք, 4-րդն էլ վերաբերում է 2022 թվականի մարտ ամսին Փարուխի ու Քարագլխի դեպքերին, գազանջատումներին ու օգոստոսին Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերին, նաև՝ դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակմանը», - ներկայացրեց Ե.Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է հաստատված 33 գերեվարվածներին՝ Ե. Կիրակոսյանն ասաց, թե շարունակվում է ապօրինի դատավարությունը։ Ըստ նրա, վճիռները, դատավարություններն ակնհայտ ապօրինի են, նախապատրաստած էին, բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։
«Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արված են, այս պահի դրությամբ լրացուցիչ անելիք չունենք, եթե նոր ապացույցներ լինեն, բնականաբար, կներկայացնենք դատարանին», - նշեց Կիրակոսյանը։
Նա ասաց, որ կան բռնի անհետացման դեպքեր, և այդ դեպքերով հարցը բարձրացվում է տարբեր հնարավոր մակարդակներում։
«Կան դեպքեր, որոնցով կան ապացույցներ, որ մեր տղաները հայտնվել են ադրբեջանական զինվորների վերահսկողության ներք, այնուհետև նրանց մասին որևէ տեղեկություն չկա։ Հաստատված էլ չէ՝ մահացած են կամ զոհված։ Այս հարցերը տարբեր մակարդակներում բարձացվում են թե Եվրոպական դատարանում, թե Արդարադատության միջազգային դատարանում, ներկայացվել են ապացույցներ, աշխատանքները շարունակվում են»,- ասաց Եղիշե Կիրկոսյանը։