Բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանը 8 մեդալ է նվաճել
Սպորտ
14:33 27/02/2023
Հայաստան

Բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանը 8 մեդալ է նվաճել

Հայաստանը 8 մեդալ է նվաճել  Ռումինիայում կայացած երիտասարդների միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 30 երկրի ներկայացուցիչ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանուց ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը,  և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե պարգևի։

Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Placeholder