«ԱՄՈԹ ԲԴԽ դատավոր անդամներին». Իրավաբանների արձագանքը
Իրավունք
12:24 27/02/2023
Հայաստան

«ԱՄՈԹ ԲԴԽ դատավոր անդամներին». Իրավաբանների արձագանքը

ԲԴԽ-ն այսօր որոշեց, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն։

Որոշմանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևել են իրավաբանների, փաստաբանների արձագանքները։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի քավորությամբ ԲԴԽ-ն դադարեցրեց Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:

ԱՄՈԹ ԲԴԽ դատավոր անդամներին!
Առայժմ այսքանը»։

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է.

«Անկախ դատավորներից ազատվելու, դատական համակարգը գլխատելու պրոցեսը շարունակվում է:
Վաղը, ԲԴԽ անդամները, ովքեր մոռացել են ինչ է մասնագիտական արժանապատվությունը, սեփական իրավունքների պաշտպանության խնդիր են ունենալու: Թե ինչպես են այդ պաշտպանությունն ակնկալելու, դժվար է պատկերացնել»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. 

«Շնորհավորում եմ Զարուհի Նախշքարյանին, նա այլևս առնվազն հնարավորություն ունի չառնչվելու Նիկոլի ԲԴԽ անդամների հետ»։
 

 

Placeholder
«ԱՄՈԹ ԲԴԽ դատավոր անդամներին». Իրավաբանների արձագանքը