Իրանի սահմանները վերահսկելու են ԱԹՍ-ներով
Տարածաշրջան
13:52 27/02/2023
Տարածաշրջան

Իրանի սահմանները վերահսկելու են ԱԹՍ-ներով

Իրանի ոստիկանության ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «առաջիկայում Իրանի արևելյան սահմանները կհսկվեն ԱԹՍ-ներով: Այս պահին համապատասխան տեխնիկան Սիստան և Բալուչեստան նահանգի ճանապարհին է», գրում է ParsToday-ը։

Նահանգի կենտրոն Զահեդան քաղաքում, Ահմադեռզա Սադան հայտարարել է. «Ոստիկանության ուժերի գործողությունների արդյունքում, նահանգում անվտանգություն է հաստատվել: Ոստիկանական ուժերը թույլ չեն տա որևէ մեկին խաթարել ժողովրդի անվտանգությունը»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանապետը հավելել է, որ «Սիստան և Բալուչեստան նահանգը երկրի  երկրի ամենաապահով նահանգներից է, չնայած այն բոլոր չարիքներին, որ թշնամիները գործադրել են այստեղ»:

Իրանի զինված ուժերը վերջին տարիներին ապահովում են երկրի սահմանների անվտանգությունը: Իսկ սահմանապահ ուժերը մշտապես հյատարարել են, որ պատրաստ են դիմակայել ահաբեկչական խմբավորումներին ու չարագործներին:
 

Placeholder