ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Իրան կայցելի
Քաղաքական
16:39 27/02/2023
Տարածաշրջան

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Իրան կայցելի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջիկայում կայցելի Իրան։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ նա այցելում է Իրան ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի պաշտոնական հրավերով։

Քամալվանդին ասել է նաև, որ անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների ժամանակ կողմերը արդյունավետ բանակցություններ են վարել։

2022 թվականի դեկտեմբերի վերջին Politico թերթը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետների, հայտնել է, որ Գրոսսին կարող է այս տարվա հունվարին այցելել Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
 

Placeholder