Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
14:45 28/02/2023
Հայաստան

Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան

«Այն, ինչը որ ներկայացվում է, այնքան անհստակ է գրված, որ կոչ անել քվեարկել, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրանք քննարվեն, շատ ռիսկային է»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

Անդրադառնալով նախագիծը զեկուցող արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի և հարակից զեկուցողի ելույքներին՝ Խաչատրյանն ընդգծեց, որ առաջինի համար կարևորը բռնությունից հրաժարվելն է եղել, իսկ հարակից զեկուցողի համար՝ ինքնիշխանությունից հրաժարվելը:

Նախագծով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար: 

«Վերջիվերջո, եթե մեկը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ արդյո՞ք նրա արածը նվազ ազգակործան է, քան նրա, որը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, բայց բռնություն է կիրառում, օրինակ, գնում մի լրագրողի է հրում: Եթե այս ամենը կա, ապա այս օրենքով ի՞նչն ենք ուզում փոխել մեր կյանքում»,-հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա առաջարկեց, որ քննարկվող օրենքի նախագծի ակունքներում կանգնած մարդը գա և բացատրի, թե կա՞ մի պատճառ, որից ծնվել է այս օրենքը:

«Իմ մոտ հարց առաջացավ՝ էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ էն էլ բռնությամբ ուղեկցվող, որ այս օրենքը պետք եկավ»,-հայտարարեց  Արթուր Խաչատրյանը և կոչ արեց օրենքը հետ քաշել և գա զեկուցի այն մարդը, որը դրա ակունքներում կանգնած է :
 

Placeholder
Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան