Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը   
Տնտեսություն
19:01 28/02/2023
Հայաստան

Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող  «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։

«Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է ԲԸՏՄ-ի հաղորդագրությունում։

Placeholder
Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը