Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին
Քաղաքական
18:40 01/03/2023
ԼՂՀ

Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին։Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ 

«Երկրի ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի նորանշանակ կազմին և նախագահի պարտականությունները ստանձնած Սամվել Բալայանին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կխթանի հեռուստառադիոընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և Արցախում տեղեկատվական դաշտի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին