Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհում
10:07 01/03/2023
Տարածաշրջան
Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Մալաթիայի հին հայկական թաղամասի տները գրեթե չեն վնասվել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, Մալաթիայից հաղորդում է մեր հայրենակից Ֆըրաթ Սարոյանը։
Սարոյանը նաև ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կողմից կառուցված աղյուսե տները կանգուն են մնացել այն դեպքում, երբ նորակառույց շինությունների մեծ մասը փլվել է։
Placeholder