Թշնամու սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով  զոհված երկու զինծառայողի դի դեռ դուրս չի բերվել
Իրավունք
17:36 01/03/2023

Թշնամու սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողի դի դեռ դուրս չի բերվել

44-օրյա պատերազմի  և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այսօր նման տվյալներ է հրապարակել ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ ամփոփելով Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը։

2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:

Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:

 

 

Placeholder
Թշնամու սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողի դի դեռ դուրս չի բերվել