Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների՝ Թեհրանի ներքին գործերին Բեռլինի միջամտության պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Պերսոնա նոն գրատան» դիվանագիտական պրակտիկայում ընդունող երկրի իշխանությունների կողմից որպես անցանկալի անձ հայտարարված դիվանագետն է:
«ԱԳՆ ներկայացուցիչ Քանաանին հայտարարել է որպես անցանկալի անձինք երկու գերմանացի դիվանագետների արտաքսման մասին՝ Գերմանիայի կառավարության միջամտողական և անպատասխանատու գործողություններից հետո, երբ վերջինս միջամտեց Իսլամական Հանրապետության ներքին, մասնավորապես դատական գործերին»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիթում տարածված հաղորդագրության մեջ: