Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նավոստի»-ն:
Մինչ այդ Habertürk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժերի ֆոնին Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Ըստ ԶԼՄ-ի՝ իշխող կուսակցության պահանջով համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձր ընտրական հանձնաժողովը։ Այնուամենայնիվ, նախագահի խոսնակ Իբրահիմ Կըլինը մատնանշել է մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների մասին, եթե առաջիկա օրերին հակառակի վերաբերյալ քաղաքական կոնսենսուս չլինի:
«Ժամանակը մոտենում է, իմացեք, որ մայիսի 14-ին ժողովուրդը կանի ամեն անհրաժեշտը»,-ասել է Էրդողանը չորեքշաբթի օրը կուսակցության ժողովում ունեցած ելույթի ժամանակ։