Միշուստինը հայտնել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպման մասին
Քաղաքական
17:44 02/03/2023
Տարածաշրջան

Միշուստինը հայտնել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպման մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռուսաստանի և Տաջիկստանի միջև բիզնես և ներդրումային գործընկերություն» միջտարածաշրջանային համագործակցության իններորդ համաժողովի ժամանակ հայտնել է հունիսին Սոչիում  ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպման և այլ ֆորումների անցկացման մասին։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Մենք կանցկացնենք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, «Եվրասիան մեր տունն է» խորագրով կոոպերացիոն նախագծերի միջազգային ցուցահանդեսը»,-ասել է Միշուստինը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլորի հետ, ովքեր պատրաստ են միասին աշխատել։ Միշուստինն ասել է, որ Ռուսաստանը կարող է նոր նախագծեր սկսել և ընդլայնել առևտրային կապերը:

Placeholder
Միշուստինը հայտնել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպման մասին