Նինո Անանիաշվիի հրավերով Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսում խաղացել է Բազիլի դերը՝ «Դոն Կիխոտ» բալետում
Մշակույթ
11:42 02/03/2023
Հայաստան

Նինո Անանիաշվիի հրավերով Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսում խաղացել է Բազիլի դերը՝ «Դոն Կիխոտ» բալետում

Օրեր առաջ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիի հրավերով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանդես է եկել Բազիլի դերով Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացման ընթացքում:

Այսպիսով մեկնարկել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի համագործակցությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հայաստանում էր Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվին։

«Բանակցությունների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ մեր բալետի արտիստները կմեկնեն Թբիլիսի, մեկ շաբաթով կմասնակցեն դասընթացների։  Այդ ամենն անվճար է լինելու, քանի որ բալետի աշխարհի արտիստները փորձում են իրար օգնել»,- այն ժամանակ լրագրողներին ասել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը։

Placeholder
Նինո Անանիաշվիի հրավերով Ռազմիկ Մարուքյանը Թբիլիսում խաղացել է Բազիլի դերը՝ «Դոն Կիխոտ» բալետում