Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել, որ Անվտանգության խորհուրդը չի քննարկում ՌԴ քաղաքացիների հոսքի խնդիրը
Քաղաքական
09:59 02/03/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել, որ Անվտանգության խորհուրդը չի քննարկում ՌԴ քաղաքացիների հոսքի խնդիրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկրի Անվտանգության խորհուրդը չի քննարկում 2022 թվականին երկիր ՌԴ քաղաքացիների ներհոսքի հարցը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հարկ է նշել, որ նախագահը բազմիցս բարձրացրել է Ազգային անվտանգության խորհուրդ հրավիրելու հարցը, ինչպես նաև ընդգծել է այս ձևաչափով հիմնահարցն ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան ժամանման իրողությամբ առկա մարտահրավերների հետ, ինչին արձագանք չի եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում էհայտարարության մեջ, նախագահի աշխատակազմը ցավում է, որ իր ներկայացուցիչը ներկա չի եղել փետրվարի 28-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ, մասնավորապես, քննարկվել է Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև երկրի սահմանային ռազմավարության ընդունումը։

«Ելնելով երկրի առջև ծառացած մարտահրավերներից՝ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես կարելի է այդ հարցերը քննարկել առանց երկրի գերագույն հրամանատարի ներկայացուցչի»,- ընդգծվում է ուղերձում։
 

Placeholder