Հայաստանի բորսայում բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատկվել է
Տնտեսություն
14:45 02/03/2023
Հայաստան

Հայաստանի բորսայում բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատկվել է

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի փետրվար ամսվա տվյալները։


Բորսայից մանրամասնում են, որ Հայաստանի ֆոնդային բորսայում  փետրվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 50.2 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 36%-ով:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 53 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 415,5 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 159 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 104։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 413 մլն դրամ։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 66.6 մլն դրամի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 23,4%-ով։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  մոտ 4%-ով՝ հասնելով 270.2 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 156 գործարք։
 

 

 

Placeholder
Հայաստանի բորսայում բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատկվել է