ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել հացահատիկի գործարքը
Քաղաքական
10:25 02/03/2023
Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել հացահատիկի գործարքը

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում  երկարաձգել հացահատիկի գործարքը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այս մասին  ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել համաձայնել հացահատիկի նախաձեռնության երկարաձգմանը և, ի վերջո, ընդլայնմանը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Փրայսի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները օբյեկտիվ խոչընդոտներ չեն տեսնում այս ուղղությամբ քայլերի համար։

Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։

Հացահատիկի գործարքը, որը ստորագրվել է անցյալ հուլիսին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: Նավերի երթևեկության համակարգումն իրականացնում է Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնը:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը առնվազն ևս մեկ տարով և դրանում ներառել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։

Placeholder
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել հացահատիկի գործարքը