Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին
Աշխարհում
18:00 03/03/2023
Աշխարհ

Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեի վերջին ցանկություններից մեկը Արգենտինայի հավաքականի հաղթանակն էր Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում։ News.ru-ի հաղորդմամբ, այս մասին սոցցանցերում հայտնել է նրա դուստրը։ Նա նշել է, որ իր հայրը չի կարողացել դիտել եզրափակիչ խաղն առողջական խնդիրների պատճառով, սակայն երբ իմացել է Ագենտինայի հաղթանակի մասին, ուրախացել է։

Նա նշել է, որ Պելեն դժվարությամբ է ընդունել Բրազիլիայի հավաքականի պարտությունը աշխարհի առաջնությունում, որից հետո որոշել է աջակցել Արգենտինային։

«Աշխարհի գավաթը պետք է մնա Հարավային Ամերիկայում, և Լիոնել Մեսսին արժանի է դրան»,- ասել է Պելեն։

Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնություն-2022-ի չեմպիոն է հռչակվել Արգենտինայի հավաքականը՝ հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։   

Առաջնության, ինչպես նաև եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: 

Placeholder
Պելեի դուստրը պատմել է հոր վերջին ցանկության մասին