Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նախագիծ կա, բայց գումար չկա
Տնտեսություն
15:26 03/03/2023
Տարածաշրջան

Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նախագիծ կա, բայց գումար չկա

Ախալքալաքի տեղական բյուջեում փոփոխություններ են կատարվել, որում ընդգրկվել է նաև շրջանում զբոսաշրջության զարգացման 5-ամյա նախագիծը: Jnews-ի հաղորդամբ, հետաքրքրականն այն է, որ զբոսաշրջության զարգացման նախագծի համար գումար չի հատկացվել:

Ախալքալաքի շրջանում զբոսաշրջության զարգացման հինգամյա պլանում կատարվելիք աշխատանքների համար կոնկրետ ժամկետներ չի նշվում: Նախագիծն իրենից ներկայացնում է այն աշխատանքների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել զբոսաշրջության զարգացման համար:

Մասնավորապես նախագծում նշված է, որ աշխատանքներ են տարվելու էկոտուրիզմի, գաստրոնոմիական, ֆոլկլորային, սպորտային, պատմական և լեռնային զբոսաշրջության զարգացման ուղղություններով։ Ինչպես նաև՝ զարգացնել շրջանում եղած պատմամշակութային հուշարձանները, ինչպիսիք են՝ Ախալքալաքի բերդը, եկեղեցիներն ու վանական համալիրները: Զբոսաշրջույթան զարգացման առումով մեծ պոտենցիալ են նաև Ջավախքում եղած լճերը:

Նախագծում առանձի կետ կա քաղաքի գավառագիտական թանգարանի մասին, մասնավորապես. «Թանգարանն ունի բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնց անվանումները պետք է լինեն վրացերեն և անգլերեն: Թանգարանը պետք է մատուցի որակավորված զբոսավարի ծառայություններ՝ 4 լեզուներով (վրացերեն, անգլերեն, հայերեն և ռուսերեն): Անհրաժեշտ է գումար հատկացնել նոր ցուցանմուշներ ձեռք բերելու, ինչպես նաև ցուցահանդեսային գույքը վերանորոգելու և նորը ձեռք բերելու համար»:

Նախատեսվում է նաև վերակառուցել Ախալքալաքի բերդը։

Placeholder
Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման նախագիծ կա, բայց գումար չկա