Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղազարյանին վիրավորողը ձերբակալված է, հղի կնոջը մահ պատճառածը՝ ազատության մեջ
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու կորտոֆիլ վաճառողների միջև վեճի գործով մեկ հոգու ձերբակալվելու լուրը զայրացրել է Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաների ցմեկի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհված հղի կնոջ իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանին։
Նա գրել է.
«Մեր երկրի «արդարադատության» շատ տիպիկ բնորոշումը. ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին իբրև թե վիրավորող կարտոֆիլ վաճառողը ձերբակալված է, իսկ հղի կնոջը վրաերթի ենթարկելու միջոցով մահ պատճառած ՀՀ վարչապետի վարորդը մինչև օրս ազատության մեջ է»
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հիշեցրել է՝ իր նկատմամբ իրականացված ու չբացահայտված բռնությունից անցել է արդեն 4 ամսից ավել ժամանակ, սակայն որևէ մեղավոր դեռ հայտնաբերված, ավելին պատժված չէ։