Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսին կայանալիք ընտրություններում ո՞վ մարտահրավեր կնետի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանության։ Եվրանյուզը գրում է, որ «Ժողովրդական դաշինք» կազմող վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համաձայնության են եկել և ընտրել նախագահի միասնական թեկնածուին։ Նրա անունը կհնչի մարտի 6-ին։
Ենթադրվում է, որ դա կլինի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն ։ Թեկնածուների թվում են նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը։