Հայ ցատկորդները վնասվածքով մտել են ասպարեզ և դուրս մնացել պայքարից
Սպորտ
18:56 03/03/2023
Հայաստան

Հայ ցատկորդները վնասվածքով մտել են ասպարեզ և դուրս մնացել պայքարից

Ստամբուլում ընթանում է աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Հայաստանից ելույթ են ունեցել կապանցի եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը: Նրանք իրենց հնարավորություններից թույլ  են հանդես եկել՝ չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը և դուրս մնալով պայքարից:

Ի դեպ, մեր երկու ցատկորդներն էլ վնասվածքով են մտել ասպարեզ:

Նշենք, որ աթլետների ամառային մրցաշրջանը կսկսվի մայիսին անցկացվելիք ՀՀ առաջնությունով»:

Placeholder