Մեսսին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից
Աշխարհում
16:58 03/03/2023
Աշխարհ

Մեսսին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Տեսանելի ապագայում Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են կրկին հայտնվել նույն առաջնությունում։ Պորտուգալացին այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»: euro-football.ru-ի հաղորդմամբ, նույն երկրում կարող է լինել նաև արգենտինացին:

Իսպանական Marca-ն, վկայակոչելով լրագրող Ժոան Ֆոնտեսին, գրում է, որ  Ջիդդա քաղաքի «Ալ-Իթթիհադ» ակումբը կապ է հաստատել Լիոնել Մեսսիի հետ առնչություն ունեցող մարդկանց հետ և պայմանագիր կնքելու առաջարկ արել։ Ակումբը պատրաստ է տարեկան 94 մլն դոլար վճարել արգենտինացուն։

Լիոնել Մեսսին ներկայումս խաղում է ֆրանսիական ՊՍԺ-ում: 35-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

Placeholder
Մեսսին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից