Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Քաղաքական
09:56 03/03/2023
ԼՂՀ

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության  Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը  խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 

Placeholder
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ