Ինչ են քննարկել Բլինքենն ու Լավրովը 10 րոպե տևած հանդիպման ժամանակ
Քաղաքական
08:35 03/03/2023
Աշխարհ

Ինչ են քննարկել Բլինքենն ու Լավրովը 10 րոպե տևած հանդիպման ժամանակ

Հինգշաբթի օրը G20-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Դելիում հանդիպումը տևել է մոտ 10 րոպե:
Ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը լրագրողներին տեղեկացրել է Լավրովի հետ իր հանդիպման մասին։

«Ես ԱԳ նախարարին ասացի այն, ինչ շատերն ասել էին անցյալ շաբաթ ՄԱԿ-ում, և ինչ ասացին G20-ի շատ արտգործնախարարներն այսօր. վերջ տվեք այս ագրեսիվ պատերազմին, վարեք այնպիսի դիվանագիտություն, որը կարող է ապահովել արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է նա:

Պետքարտուղարը նաև հորդորել է Ռուսաստանին վերանայել «ՍՏԱՐՏ-3» պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու ի որոշումը: Բլինքենը նաև կոչ է արել Մոսկվային ազատ արձակել Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին։
 

Placeholder
Ինչ են քննարկել Բլինքենն ու Լավրովը 10 րոպե տևած հանդիպման ժամանակ