Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
Քաղաքական
13:23 03/03/2023
Հայաստան

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Նյու Դելիում կայացած բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում, նախարարները պայմանավորվել են հետագա դիվանագիտական շփումների շուրջ մասին։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն», - ասված է նախարարության հայտարարության մեջ։

Բացի այդ, ինչպես նշել են գերատեսչությունից, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև հաստատել են միջազգային հարթակներում համագործակցությունը խթանելու մոտեցումները:
 

Placeholder
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը