Նոբելյան մրցանակակիր Ալես Բիալիացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Իրավունք
14:20 03/03/2023
Աշխարհ

Նոբելյան մրցանակակիր Ալես Բիալիացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր բելառուս իրավապաշտպան Ալես Բիալիացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Մինսկի դատարանը։ 

Եվրանյուզի հաղորդմամբ, իրավապաշտպանը մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու մեջ. հետաքննության տվյալներով, Բիալիացկին շարունակել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի գործունեությունը, որը դեռ 2003 թվականին դատարանի որոշմամբ լուծարվել էր։

Բիալիացկու երեք գործընկերներ դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել։

Անցյալ տարի Ալես Բիալիացկին Ռուսաստանի և Ուկրաինայի իրավապաշտպանների հետ արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Placeholder
Նոբելյան մրցանակակիր Ալես Բիալիացկին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման