Ընդդիմությունը Թուրքիայի նախագահի միասնական թեկնածու է ընտրել
Քաղաքական
14:03 03/03/2023
Տարածաշրջան

Ընդդիմությունը Թուրքիայի նախագահի միասնական թեկնածու է ընտրել

Մայիսին կայանալիք ընտրություններում ո՞վ մարտահրավեր կնետի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանության։ Եվրանյուզը գրում է, որ  «Ժողովրդական դաշինք» կազմող վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համաձայնության են եկել և ընտրել նախագահի միասնական թեկնածուին։ Նրա անունը կհնչի մարտի 6-ին։

Ենթադրվում է, որ դա կլինի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն ։ Թեկնածուների թվում են նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը։

Placeholder
Ընդդիմությունը Թուրքիայի նախագահի միասնական թեկնածու է ընտրել