Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել
Իրավունք
18:14 04/03/2023
Հայաստան

Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու կարտոֆիլ վաճառողների վեճի փաստով քրեական վարույթի շրջանակում ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել։

«Նա երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այդ վարույթով դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո շտապել է ոստիկանության բաժին ու հաղորդում ներկայացրել։ Փաստի առթիվ  քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության հատկանիշներով։

Աղազարյանը ճանաչվել է տուժող։

 

Placeholder
Հովիկ Աղազարյանի գործով ձերբակալված կարտոֆիլ վաճառողն ազատ է արձակվել