Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այվազովսկին հայ է. «Մետրոպոլիտեն»-ը փոխել է ծովանկարչի կտավին կից արված գրությունը
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխել է նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» կտավին կից արված գրությունը։ Այս տեղեկությունը հայտնվել է պատկերասրահի պաշտոնական կայքում։
Նկարին կից գրված է. «Հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։
Այսպիսով, թանգարանը մատնանշել է ծովանկարչի հայկական ծագումը։ «Օվկիանոսի հանդեպ արվեստագետի մտերմությունը սկսվել է իր հայրենիքից՝ Ղրիմի Սևծովյան Ֆեոդոսիա նավահանգստից, այն ժամանակ՝ Ռուսական կայսրության կազմում, իսկ այժմ՝ Ուկրաինայում»,- ասվում է կտավի նկարագրության մեջ։
2021 թվականի դեկտեմբերին պատկերասրահի ինտերնետային էջում նրա հավաքածուում ցուցադրված նկարի վերաբերյալ ոչ մի ծանոթագրություն չի եղել, իսկ Այվազովսկին ներկայացված էր որպես ռուս նկարիչ։ Այնուամենայնիվ, 2023-ի փետրվարին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը գրություն ավելացրեց՝ Այվազովսկուն ներկայացնելով որպես ուկրաինացի նկարիչ։