Հայաստանի ժայռոտ սարահարթերը հետազոտողների համար մեկ ամիս կծառայեն որպես Մարս մոլորակ
Կրթություն, գիտություն
10:11 04/03/2023
Հայաստան

Հայաստանի ժայռոտ սարահարթերը հետազոտողների համար մեկ ամիս կծառայեն որպես Մարս մոլորակ

«Հայաստանը նոր Մարս»,-գրում է միջազգային մամուլն  ու մանրամասնում, որ այս տարվա գարնանը Հայաստան կժամանեն բամաթիվ հետազոտողներ։

Հայաստանը կհյուրընկալի Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF ) հաջորդ Մարսի անալոգային մոդելավորումը։

«Սա մեր 14-րդ մոդելավորումն է», - մամուլի ասուլիսում ասել է OeWF-ի տնօրեն Գերնոտ Գրյոմերը։
Ըստ նրա, նման առաքելությունները օգնում են փորձարկել նյութերը, վերլուծել համակարգի թերությունները և գտնել լուծումներ:

«Ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր վրիպակ նշանակում է մեկով պակաս խոցելիություն տիեզերքում, որը կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Հայաստանում մարզումները տեղի են ունենալու ժայռոտ բարձր սարահարթում։ Հայաստանը Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է», - ասել է Գրյոմերը:

Նրա խոսքով, մեկ ամիս շարունակ Հայաստանը կլինի Մարսի հետազոտության կենտրոնը։
Գերնոտ Գրյոմերն ակնկալում է՝  ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը:

«Որքան ես գիտեմ, դա կլինի տարվա ամենամեծ և ամենաբարդ Մարսի սիմուլյացիան»,- ասել է 48-ամյա մասնագետը։

ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը գոհ է, որ OeWF-ն ընտրել է փոքր երկիրը որպես առաքելության վայր:

«Հայաստանը տիեզերական հին ավանդույթներ ունի։ Այստեղ մշակվել է խորհրդային տիեզերական տեխնոլոգիաների մեկ երրորդը»,-Վիեննայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մարգարյանն ու
Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ Հայաստանի արդյունաբերական և կրթական ոլորտները կշահեն Մարսի սիմուլյացիայից։

 

Placeholder